«ՀՈՂԻ ԿԱՆՉԸ» ֆիլմը՝ նվիրված Լևոն Մելիք-Շահնազարյանի հիշատակին (տեսագրություն)


«ՀՈՂԻ ԿԱՆՉԸ» ֆիլմը՝ նվիրված Լևոն Մելիք-Շահնազարյանի հիշատակին (տեսագրություն)

  • 08-02-2018 17:11:31   | Հայաստան  |  Հասարակություն



2018 թ․ փետրվարի 7-ին հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Լևոն Մելիք-Շահնազարյանը կդառնար 60 տարեկան։
    
Հայաստանի համար ամենադժվարին տարիներին և իր կարիերայի գագաթնակետին, հայտնի քաղաքագետ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Մելիք-Շահնազարյանը թողեց ամեն ինչ, Տաշքենդի այդ  տարիների իր ապահով կյանքը և վերադարձավ Հայրենիք, իր ժողովրդի կողքին լինելու համար։ 1988-ի անհանգստություններով և վտանգներով լի տարին էր, երբ նա կնոջ ու մանկահասակ երեխաների հետ եկավ ոչ թե պարզապես Հայաստան, այլ Ստեփանակերտ, որտեղ լուրջ ռազմական գործողություններ էին հասունանում։  Այդ ժամանակից ի վեր շատ տարիներ են անցել, սակայն Լ․Հ․Մելիք-Շահնազարյանը երբեք չզղջաց իր ընդունած որոշման համար։
 
      Ինչպես կարծում էր Լևոն Մելիք-Շահնազարյանը,   յուրաքանչյուր հայի պարտքն է ոչ միայն ծառ տնկել ու որդի ծնել, այլև հոգ տանել Հայրենիքի մասին, որը ինչպես և մայրը միակն է։ Նա ասում էր․ «Արդյոք մեր ֆինանսական բարեկեցությունն ավելի՞ արժեքավոր է, քան մեր երեխաների ապագան»։
  
Ասել, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարել Լևոն Մելիք-Շահնազարյանը Հայրենիքի և հայ ժողովրդի համար, նշանակում է՝ ոչինչ չասել։ Նրա հեռանալով փուլ եկավ սյունը, և նրա կորուստն անփոխարինելի է թվում․․․
     
«Կամուրջ» մեդիա կենտրոնը պատրաստել է «ՀՈՂԻ ԿԱՆՉԸ» ֆիլմը՝ նվիրված մեծ Հայրենասերի հիշատակին և կատարելով նրա կամքը։ Մենք հավատում ենք, որ նրա անմահ հոգին մեզ հետ է, և նրա գործերն ու մտքերը հավիտյան ապրելու են մեր սրտերում․․․
 
   
«Կամուրջ» մեդիա կենտրոն
 
 
 
                                   
 
Նոյյան տապան  -   Հասարակություն