Նախարար Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում հանդիպել է Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին


Նախարար Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում հանդիպել է Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին

  • 08-02-2018 17:24:29   | ԱՄԷ  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 8-ին հանդիպել է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, թվային ենթակառուցվածքների ոլորտների զարգացման հեռանկարներին, տրանսպորտային միջանցքներին, ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ավիացիոն փոխադրումներին, ստարտափներին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 
Վահան Մարտիրոսյանը Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող ՀՀ պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը: 
 
Մասնավորապես, ներկայացվել են Հայաստանի տնտեսական աճի տեմպերը, ՏՏ ոլորտում գրանցված ցուցանիշներն ու ձեռքբերումները, Հայաստանի թվային օրակարգը, պետություն-մասնավոր հատված ձևաչափով իրականացվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաև ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունները ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ:
 
Հանդիպման ավարտին նախարար Վահան Մարտիրոսյանը Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին հրավիրել է Հայաստան։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն