Փհենչհան-2018. Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը


Փհենչհան-2018. Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը

  • 08-02-2018 17:10:32   | Կորեա  |  Սպորտ

ՀԱՕԿ Վաղը Փհենչյանի «Օլիմպիական ստադիոնում» տեղի կունենա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

 
Խաղերի բացմանը Հայաստանի դրոշը կտանի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն նաեւ պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
 
23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին: 
Նոյյան տապան  -   Սպորտ

Սուսերամարտ. Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ԵՊՀ-ի սպորտային համալիրում

  • 08-02-2018 18:20:15   | Կորեա  |  Սպորտ

ՀԱՕԿ Ապրիլի 15-19-ը Երեւանում կանցկացվի սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց առաջնության նախապատրաստական ընթացքի մասին.

«Եվրոպայի առաջնության կազմակերպումը Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի  առաջնային խնդիրներից է:  Մեր ամբողջ ուժը եւ ուշադրությունը դրան է ուղղված:  Կազմակերպչական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարվանից, երբ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Պետությունն անհրաժեշտ գումարը հատկացրեց, ներգրավեցինք նաեւ հովանավորների: Անհրաժեշտ է տեղավորվել ժամկետների մեջ: 
 
Մեր առաջատարները պետք է լավ պատրաստվեն մրցաշարին: Ուզում ենք, որ խոցասուսերակիր Էմմա Պողոսովան  հանդես գա մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի գավաթի  երկու փուլերում: Բացի Էմմայից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) եւ Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր):
 
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երեւանի պետական համալսարանի սպորտային համալիրում: Չենք կարող առաջնությունը մեկ դահլիճում անցկացնել, իսկ այնտեղ երեք լավ մարզադալիճ կա, որոնք նորոգված են եւ համապատասխանում են անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին: Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը գոհ էր պայմաններից»,- ասաց Արտաշես Մադոյանը:
 
Լուսանկարը՝ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի
Նոյյան տապան  -   Սպորտ