1.3 մլն դոլար շահած թայլանդցին ինքնասպան է եղել․ Tert.am


1.3 մլն դոլար շահած թայլանդցին ինքնասպան է եղել․ Tert.am

  • 08-02-2018 18:32:07   | Թաիլանդ  |  Ի՞նչ է գրում մամուլը


Tert.am Թաիլանդի բնակիչ Ջիրավուտ Պոնգֆանը 1.3 միլիոն դոլար է շահել վիճակախաղով, սակայն հաջորդ օրը կորցրել է տոմսն ու ինքնասպան եղել:

 
Mirror-ի հաղորդմամբ՝ 42-ամյա տղամարդը տանը հավաքել է իր ընտանիքի անդամներին ու ընկերներին՝ ուրախալի լուրը նշելու համար: Երեկույթի հաջորդ օրը վիճակախաղի տոմսը կորել է:
 
Ջիրավուտի ծանոթների խոսքով՝ նա այնքան էր սովորել ապահովված կյանք սկսելու մտքին, որ չկարողացավ դիմանալ կորստին: Տղամարդն ինքնասպանություն է գործել՝ ատրճանակից կրակելով իր ձախ քունքին: Մահից առաջ նա թողել է հետևյալ գրությունը. «Ներողություն եմ խնդրում: Խնդրում եմ, մի անհանգստացրեք իմ ընտանիքին, ես իսկապես շահել եմ»:
 
Նշվում է, որ հաղթելու համար Ջիրավուտն իրար նման թվերով յոթ տոմս է գնել, որոնցից մեկը շահել է: Անհայտ է՝ ինչ է տեղի ունեցել կորած տոմսի հետ և արդյոք որևէ մեկը յուրացրել է նրա գումարը։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը