Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունեմ.tert.am


Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունեմ.tert.am

  • 09-02-2018 20:13:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել է «Արսենալ», խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակահատվածի մասին: 
 
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» կազմում հանդես գալու վերջին ամիսներին 29-ամյա կիսապաշտպանը չէր ընդգրկվում թիմի հայտացուցակում: 
 
«Չեմ ցանկանում արդարացումներ փնտրել: Չեմ ցանկանում նաև ինչ-որ մեկին մեղադրել: Իմ կյանքում նոր փուլ եմ սկսում ու ուրախ եմ, որ Լոնդոնում եմ: 
 
Իհարկե, ուրախ կլինեմ հասնել ավելիին, քան հասել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Ոչ ոքի ապացուցելու ոչինչ չունեմ: Ես պետք է պարզապես վայելեմ և անեմ այն, ինչ իմ ուժերի սահմանում է: Դրանից հետո կտեսնեմ, թե ինչ ստացվեց»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play