Դուբայ-Օսլո ինքնաթիռը Դոմոդեդովոյում վթարային վայրէջք է կատարել․tert.am


Դուբայ-Օսլո ինքնաթիռը Դոմոդեդովոյում վթարային վայրէջք է կատարել․tert.am

  • 09-02-2018 20:15:19   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am․ Նորվեգիայի քաղաքացին մահացել է Դուբայից Օսլո ուղևորվող ինքնաթիռում, որը վթարային վայրէջք է իրականացրել Մոսկվայի Դոմոդեդովո միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեին:
 
«Քննության տվյալների համաձայն՝ այսօր տեղական ժամանակով ժամը 12:45-ի սահմաններում Դոմոդեդովո մայրաքաղաքային օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Դուբայ-Օսլո չվերթն իրականացնող ինքնաթիռը՝ ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման պատճառով», - ասվում է քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
 
Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաթիռի մոտ ժամանած բուժաշխատողներն արձանագրել են 1957 թվականին ծնված Նորվեգիայի քաղաքացու մահը:
 
Նշվում է, որ ինքնաթիռի ուղևորի մահվան փաստի առթիվ քննիչները ստուգում են իրականացնում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play