Քաղաքական խորհրդակցություններ ՀՀև Խորվաթիայի Հանրապետության արտգործնախարարությունների միջև


Քաղաքական խորհրդակցություններ ՀՀև Խորվաթիայի Հանրապետության արտգործնախարարությունների միջև

  • 10-02-2018 12:34:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 9-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Խորվաթիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, խորվաթականը` արտաքին և եվրոպական գործերի նախարարի քաղաքական հարցերով օգնական (տեղակալ) Վիկե Սկրաչիչը:
 
Խորհրդակցությունների օրակարգում էր հայ-խորվաթական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կարևորելով ամենաբարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը շարունակելու փոխադարձ ցանկությունը` երկուստեք առանձնացվեց առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և թիրախավորված ոլորտային համագործակցության հարցերը, միջազգային կառույցներում երկու երկրների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացքը։
 
Խորհրդակցությունների ընթացքում Վիկե Սկրաչիչն անդրադարձավ տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես՝ Արևմտյան Բալկաններին, սիրիական հարցին ու ներգաղթյալների ճգնաժամին: Խորվաթ դիվանագետի խնդրանքով նախարարի տեղակալ Նազարյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերն ու մոտեցումները։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն