Արա Բաբլոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա


Արա Բաբլոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

  • 12-02-2018 16:17:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը եւ Արտաշես Գեղամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի 
ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
 
Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Արա Բաբլոյանը Պետական դումայում կմասնակցի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
-- 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
  ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն