Ավարտվել է Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը


Ավարտվել է Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը

  • 12-02-2018 17:14:29   | Հայաստան  |  Սպորտ

Երևանում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել են 140-ից ավել մարզիկներ՝ Երևանից և հանրապետության մարզերից: 
 
Մասնակիցներն ուժերն են չափել տասը քաշային կարգերում: Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել՝ 49 կգ քաշային կարգում Սեյրան Եղիկյանը, 52 կգ  քաշային կարգում՝ Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային կարգում՝ Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային կարգում՝ Արմեն Ալոյանը, 64 կգ քաշային կարգում՝ Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային կարգում՝ Վախթանգ Հարությունյանը, 75 կգ քաշային կարգում՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, 81 կգ քաշային կարգում՝ Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային կարգում՝ Մանուկ Խաչատրյանը, 91+ կգ քաշային կարգում՝ Արման Մնացականյանը:
 
Աղջիկները մրցել են միայն 51 կգ քաշային կարգում: Եզրափակիչ մենամարտում Կարինե Սարգսյանը հաղթել է Մանուշ Վարդերեսյանին՝ դառնալով Հայաստանի Հանրապետության չեմպիոն: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Սյուզի Շահնազարյանը և Հայկանուշ Մանուկյանը:
 
Նշենք, որ առաջնության արդյունքներով ձևավորվելու է բռնցքամարտի ՀՀ երիտասարդական հավաքականի կազմը, որն էլ կնախապատրաստվի առաջիկա մրցաշարերին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ