Ան-148-ի կործանումից զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին վճարումները կկազմեն ավելի քան 3 մլն ռուբլի․168.am


Ան-148-ի կործանումից զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին վճարումները կկազմեն ավելի քան 3 մլն ռուբլի․168.am

  • 12-02-2018 18:21:09   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am Մերձմոսկվայում Ան-148 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին վճարումները կկազմեն ավելի քան 3 մլն ռուբլի:

 
Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից իր տեղակալների հետ անցկացված խորհրդակցությունում:
 
«Այս պահին յուրաքանչյուր ընտանիքի ընդհանուր վճարումները կկազմեն ավելի քան 3 մլն ռուբլի»,-Մեդվեդեւին զեկուցել է Դվորկովիչը ավիաաղետի հետաքննության աշխատանքների եւ զոհվածների ընտանիքներին վճարումների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը