Պատանի բադմինտոնիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը


Պատանի բադմինտոնիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

  • 12-02-2018 18:28:44   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ Հայաստանի բադմինտոնիստները փետրվարի 16-18-ը Կազանում կմասնակցեն Մ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

 
Ավագ մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ Ռուսաստանում հանդես կգան Գայանե Մամաջանյանն ու Սվետլանա Բոյաջյանը: Աղջիկները կպայքարեն մենախաղերում եւ զուգախաղերում:
 
Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, մարզիչ Հրաչյա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ արդեն գիտեն, թե ովքեր են աղջիկների առաջին մրցակիցները եւ այժմ ուսումնասիրում են նրանց խաղերը: Պողոսյանի խոսքով՝ մեր բադմինտոնիստները լավ մարզավիճակում են եւ պատրաստ են Եվրոպայի առաջնությանը:
 
Ֆեդերացիայի գործադիր տնօրենը հայտնեց նաեւ, որ մեր առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը շարունակում է մարզվել եւ խաղալ Դանիայում:
 
 
 
Լուսանկարը՝ Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play