Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը միջազգային մրցաշարում դուրս է մնացել մեդալի համար պայքարից


Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը միջազգային մրցաշարում դուրս է մնացել մեդալի համար պայքարից

  • 12-02-2018 19:41:37   | Ֆրանսիա  |  Սպորտ

ՀԱՕԿ Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) փետրվարի 10-11-ը Փարիզում մասնակցել է «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարին:

 
Առաջին գոտեմարտում Կարապետյանը հաղթել է Ալժիրի ներկայացուցչին, սակայն երկրորդում պարտություն է կրել վրացի մարզիկից եւ դուրս մնացել հետագա պայքարից: Մրցաշարը վարկանիշային էր Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի համար:
 
Ֆերդինանդ Կարապետյանը Փարիզից կմեկնի Համբուրգ, որտեղ  Արսեն Ղազարյանի հետ (73 կգ) կմասնակցեն միջազգային ուսումնամարզական հավաքի: 10-օրյա հավաքից հետո, մեր երկու ձյուդոյիստները Դյուսելդորֆում հանդես կգան «Գրան Պրի» միջազգային վարկանիշային մրցաշարում: 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play