Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Ռումինիայում


Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Ռումինիայում

  • 12-02-2018 19:47:55   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը կհյուրընկալի Բուխարեստը:

 
Հաղորդագրությունում ասվում է, որ IWF-ը եւ Ռումինիայի ֆեդերացիան պայմանավորվածություն են ձեռք բերել, որ մրցաշարն Ալբանիայի փոխարեն կանցկացվի Ռումինիայի մայրաքաղաքում: Ժամկետները չեն փոխվել՝ մարտի 26-ից ապրիլի 1:
 
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ալբանիայի ծանրամարտի ֆեդերացիան չի կարողանում մրցումները նախատեսված ժամկետներում կազմակերպել, քանի որ գործադիր կոմիտեն դոպինգ սկանդալի պատճառով հրաժարական է տվել:
Նոյյան տապան  -   Սպորտ