Ապտակներ և պատասխան հարվածներ, հարձակում և ուժի գործադրում՝ Տարոն Մարգարյանի վրա ջուր լցնելու փորձ կատարած ավագանու կին անդամի հանդեպ. (տեսանյութեր)


Ապտակներ և պատասխան հարվածներ, հարձակում և ուժի գործադրում՝ Տարոն Մարգարյանի վրա ջուր լցնելու փորձ կատարած ավագանու կին անդամի հանդեպ. (տեսանյութեր)

  • 13-02-2018 15:55:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Երեւանի ավագանու նիստում լարված իրավիճակ է: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում Նուբարաշենի տարածքում:
 
«Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որ տա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ականները վեր կացան, որ արգելեն: Այդ ընթացքում ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ և նա վեր կացավ տեղից: Երեւանի ավագանու նիստում ընդմիջում հայտարարվեց, որպեսզի վիճակը շտկեն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա: Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն ուժ գործադրում Մարինա Խաչատրյանի նկատմամբ: 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play