Ստեփանակաերտում տեղի է ունեցել Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաք


Ստեփանակաերտում տեղի է ունեցել Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաք

  • 13-02-2018 18:25:46   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին եւ հանդես եկել ելույթով: 
 
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն