«Երկիր Ծիրանիի» ավագանու կին անդամների «բախտը բերել է», որ Առաքել Մովսիսյանը քաղաքապետարանում չի եղել. «Հայկական ժամանակ»


«Երկիր Ծիրանիի» ավագանու կին անդամների «բախտը բերել է», որ Առաքել Մովսիսյանը քաղաքապետարանում չի եղել. «Հայկական ժամանակ»

  • 13-02-2018 19:37:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալի շուրջ «Հայկական ժամանակ»-ը կարծիք հարցրեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝ Շմայսից: Մասնավորապես՝ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի, որ տղամարդը կնոջ վրա ձեռք է բարձրացնում:
 
«Հիմա ինձ ես խոսացնու՞մ, դե ես ասեմ՝ էդ կեղտոտ նյութը, որ բերել են ու ուզեցել են լցնել քաղաքապետի վրա, թող տանեին իրանց տները լցնեին: Ես որ ընդեղ լինեի, գիտես ինչ կանեի էդ կանանց, բախտները բերել է, որ չեմ եղել»,- ասաց Առաքել Մովսիսյանը:
 
«ՀԺ»-ի հարցին, թե ի՞նչ կաներ, Մովսիսյանն ասաց.
 
«Էլ չեմ խորանում, թե ինչ կանեի, ՀՀԿ-ի տղամարդիկ ինչ արել են, լավ են արել»,- ասաց նա եւ անջատեց հեռախոսազանգը
 
Հիշեցնենք, պատգամավոր աշխատելու տարիներն Առաքել Մովսիսյանը հայտարարել էր, թե կբռնաբարի այն մարդուն, ով կհամարձակվի նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի մասին վատ բան ասել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play