Գորիսում քրդական ահաբեկչական խմբավորու՞մ կա. ոստիկանությունը չի հերքում.«Հայկական ժամանակ»


Գորիսում քրդական ահաբեկչական խմբավորու՞մ կա. ոստիկանությունը չի հերքում.«Հայկական ժամանակ»

  • 13-02-2018 19:47:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com.Նախօրեին ֆեյսբուք սոցիալական ցանցում լուրեր տարածվեցին, որ ՀՀ սահմանը հատել են 50-70 քուրդ ահաբեկիչներ: Ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների համաձայն՝ քրդական խումբը գտնվում է Գորիս քաղաքում, իսկ ոստիկանները քաղաքացիներին խնդրել են զգուշանալ:
 
Գորիս քաղաքի տարբեր բնակիչներ, սակայն, նման տեղեկություն չունեն:
 
Գորիսի ոստիկանությունից պնդում էին, որ չեն կարող հարցին պատասխանել: Վերջիններս ոչ հերքում, ոչ էլ հաստատում էին քուրդ ահաբեկիչների մասին լուրը:
 
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր զրույցում ասաց, որ համայնքային ոստիկանությունը պարբերաբար զրուցում է քաղաքացիների հետ եւ բնակիչների հետ հանդիպումը սովորական բնույթ է կրում:
 
Մեր հարցին, թե ոստիկանությունն այդ դեպքում ինչու՞ է քաղաքացիներին խնդրել զգուշանալ, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ ոստիկանությունը մշտապես խնդրում է լինել զգոն եւ զգույշ:
 
Հարցին՝ ի վերջո Գորիսում հիմա քրդական խմբավորում կա՞, թե՞ ոչ, Ահարոնյանն ասաց, որ հարցին պատասխանել է իր իրավասության շրջանակներում եւ ավելին ասել չի կարող: 
 
Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play