Վիճաբանություն Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում


Վիճաբանություն Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում

  • 14-02-2018 11:28:44   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

Փետրվարի 12-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողները, ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ փետրվարի 11-ին ժամը 19:00-ի սահմաններում Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում վիճաբանություն է առաջացել, նույն քաղաքի բնակիչներ` 1951թ. ծնված Ս.Գ-ի և 1978թ. ծնված Ա.Զ-ի միջև, ինչի ընթացքում վերջինս հարվածներ է հասցրել Ս.Գ-ին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նոյյան տապան  -   Իրավունք