Փոթորկի պատճառով օլիմպիական Փհենչհանից մարդկանց են տարհանում
14-02-2018 15:56:56 | | Հասարակություն
Փհենչհանում՝ օլիմպիական այգում սկսված փոթորկի պատճառով մարդկանց տարահանում է ընթանում:
korrespondent- ի փոխանցմամբ՝ քամու արագությունը շարունակում է ուժգնանալ, ինչի հետ մեկտեղ հաղորդվում է առաջին տուժածների մասին:
Նաև նշվում է, որ Հարավային Կորեայում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրվել է վերջին 20 տարիների ընթացքում ամենացրտաշունչ ձմեռը:
Մարզիկները պաշտպանվում են անոմալ ցրտից՝ օգտագործելով ամենատարբեր մեթոդները: Նրանք կիրառում են հատուկ դեմքի համար նախատեսված կպչուն «տաքացուցիչներ» և փաթաթված են ջերմային հագուստով:
Նշենք, որ Փհենչհանում արդեն որերորդ օրն է, բուք է և սառնամանիք: