Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույն արտասահմանյան դպրոց


Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույն արտասահմանյան դպրոց

  • 14-02-2018 16:13:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՌԴ Մանկական և պատանեկան ստեղծագործության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Սպիտակ ագռավ-2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույն արտասահմանյան դպրոց:
 
 ՀՀ կրթության և գիտության նախարար Մանուկ  Մկրտչյանը, շնորհավորելով հայ աշակերտներին արձանագրած հաջողությունների առթիվ,  Նոր Հաճնի արվեստի դպրոցի տնօրեն Աշոտ Ղարիբյանին է  հանձնել  «Белая ворона – 2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթի «Լավագույն արտասահմանյան դպրոց» մեդալը: Նախարարի տեղակալն իր խոսքում շնորհակալություն է հայտնել դպրոցի մանկավարժական ողջ անձնակազմին հայ պատանիների որակյալ գեղարվեստական կրթությունը կազմակերպելու և այն միջազգային հարթակներում ներկայացնելու համար:
 
ՌԴ Սարատովի երկրամասում կազմակերպված մրցույթին ներկայացվել է պատանի նկարիչների 750 ստեղծագործություն՝ 7 երկրներից՝ ՌԴ, Հայաստան, Հունաստան, Իտալիա, Ինդոնեզիա, Ղազախստան և Ուկրաինա:
 
Նոր Հաճնի արվեստի դպրոցը ներկայացրել է 71 ստեղծագործություն, որոնցից 61-ը արժանացել են դիպլոմների, 15-ը գրավել են մրցանակային տեղեր:
 
Մրցույթին մասնակից բոլոր պատանի նկարիչները ստացել են մասնակցության հավաստագիր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն