«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում մեկնարկել են կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները․ «Արմենպրես»


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում մեկնարկել են կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները․ «Արմենպրես»

  • 14-02-2018 18:51:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղագծերի վերականգնման աշխատանքները կեսօրից մեկնարկել են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
 
«Բավականին տևական ժամանակ առաջ սկսվել է այդ գործընթացը: Ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ և այսօր կեսօրվանից սկսվել են վերակառուցման աշխատանքները»,- ասաց Ղլեչյանը:
 
Նրա խոսքով` կոյուղագծերի վերակառուցման աշխատաքներում ներգրավված են «Վեոլիա» ՓԲ ընկերությունը և տեղական ինքնակառավարման մարմիները:
 
Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում` փետրվարի 13-ին, սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստն ընդմիջվել է «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով: Ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ: Կեղտաջուրը նիստերի դահլիճում տարածելու նրանց գործողությունները փորձեցին կանխել նիստին ներկաներն ու արձանագրվեց անգամ հրմշտոց: Նիստը ժամանակավորապես ընդմիջվեց:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը