Երևանի քաղաքապետարանն ինչպես մեկ տարի առաջ, հիմա ևս պատրաստ է աջակցել Նուբարաշեն ՔԿՀ տարածքի կոյուղագծի վերակառուցմանը. Ա. Գևորգյան ․tert.am


Երևանի քաղաքապետարանն ինչպես մեկ տարի առաջ, հիմա ևս պատրաստ է աջակցել Նուբարաշեն ՔԿՀ տարածքի կոյուղագծի վերակառուցմանը. Ա. Գևորգյան ․tert.am

  • 14-02-2018 19:47:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երևանի քաղաքապետարանն ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա իր պատրաստակամությունն է հայտնում ներգրավվել Նուբարաշեն ՔԿՀ-ի տարածքում վթարված կոյուղագծի վերակառուցման աշխատանքներին. Tert.am-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
 
«Դեռ մեկ տարի առաջ, երբ կրկին այս հարցը շրջանառվում էր, մեր կողմից հստակ եղել է արձագանքը, որ տվյալ խնդիր ունեցող հատվածը գտնվում է Քրեակատարողական հիմնարկի տարածքում, և դեռ մեկ տարի առաջ քաղաքապետարանն ասել է, որ պատրաստ է աջակցել ՔԿՀ-ին տվյալ խնդրի լուծման համար: Հիմա մեր այդ խոստումն ուժի մեջ է»,-ասաց Գևորգյանը:
 
Դիտարկմանը, թե ՔԿՀ վարչությունից տեղեկացրել են, որ աշխատանքները վերսկսվել են, որտեղ ներգրավված կլինեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները, Արթուր Գևորգյանը պատասխանեց. «Կդժվարանամ հիմա ասել՝ ինչ կա, կամ ինչ չկա, բայց ինչպես ասացիք՝ արդեն սարքում են։ Ամեն դեպքում մեր պատրաստակամությունը՝ աջակցել հարցի լուծմանը, մեկ տարի առաջ հայտնել ենք, և այդ պատրաստակամությունն ուժի մեջ է»,-ասաց նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը