Ավստրալիայում կինը Վալենտինի օրն ամուսնուն նվիրել է իր երիկամը․tert.am


Ավստրալիայում կինը Վալենտինի օրն ամուսնուն նվիրել է իր երիկամը․tert.am

  • 14-02-2018 19:51:22   | Ավստրալիա  |  Ի՞նչ է գրում մամուլը


tert.am  Ավստրալիայի բնակիչ Դևիդ Սանտամարիան Սուրբ Վալենտինի օրը յուրահատուկ նվեր է ստացել իր կնոջից. վերջինս երիկամ է նվիրել նրան։ Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2005 թվականին Սանտամարիայի մոտ հազվադեպ հիվանդություն է ախտորոշվել՝ IgA-նեֆրիտ: Անցած տարվա մարտին բժիշկները նախազգուշացրել են տղամարդուն, որ նրա երիկամային անբավարարությունը հասել է այն փուլին, որի ժամանակ պահանջվում է կամ երիկամի փոխպատվաստում, կամ դիալիզ:
 
Նշվում է, որ տղամարդու 40 տարվա կինը որոշել է օգնել նրան: Ինը ամիս շարունակ անալիզներ հանձնելուց հետո վիրահատությունը հաստատվել է: Փետրվարի 13-ին կնոջ երիկամներից մեկը հանվել և 20 րոպե անց փոխպատվաստվել է Դևիդին:
 
Տղամարդու խոսքով՝ իր համար բարդ է պատասխան նվեր ընտրել, սակայն նա հույս ունի ապաքինվելուց հետո արտերկիր մեկնել իր կնոջ հետ:
 
 
 
«Նա միշտ ցանկացել է տեսնել Կանադայի Ժայռոտ լեռները: Այժմ սա տարբերակ է»,-ասել է տղամարդը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play