Թուրքիան Սիրիայում ԱՄՆ-ի հետ բախվելու կամ քրդական վտանգը չեզոքացնելու փոխարեն, այն բազմապատկելու վտանգի տակ


Թուրքիան Սիրիայում ԱՄՆ-ի հետ բախվելու կամ քրդական վտանգը չեզոքացնելու փոխարեն, այն բազմապատկելու վտանգի տակ

  • 14-02-2018 23:00:38   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Գնալով սրվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները, և այսօր դժվար թե որևէ մեկը կարողանա վստահաբար ասել, թե ինչով կավարտվեն դրանք: Թերևս կարելի է միայն ենթադրել, որ ԱՄՆ-ի ղեկավարության տիկնիկավարների ու, դրանից ածանցյալ, Միացյալ Նահանգների ղեկավարության նպատակը Թուրքիայի թուլացումն է, հնարավոր է նաև` մասնատումը, անշուշտ, ոչ թե հանուն Հայաստանի ու հայերի, այլ համաշխարհային հրեության և իրենց շահերի:
Ինչպես արդեն բացատրել ենք մեր մեկ այլ հրապարակմամբ, այս սցենարի իրագործման նպատակը Իրանից, Սիրիայից, Լիբսնանից և արաբական այլ պետություններից բացի, նաև Թուրքիայի թուլացմամբ և այդ պետությանը դիմադրության ներուժից զրկելով, Երուսաղեմում գտնվող մահմեդական աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկը` Օմարի մզկիթը քանդելու համար նախադրյալների ստեղծումն է, որպեսզի այն քանդելուց հետո հենց նույն վայրում կառուցվի Նեռի (հակաքրիստոսի, Համաշխարհային կառավարության կառավարչի) համար նախատեսված Սողոմոնի տաճարը:
Երկու պետությունների` ԱՄՆ-ի և Թուրքիայի, գնալով սրվող հարաբերությունների համապատկերին Միացյալ Նահանգները մոտ 1 ամիս առաջ Թուրքիայի անունն ընդգրկել է վտանգավոր պետությունների ցուցակում, ուր ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում գնալ, նրանք նախապես զգուշացվում են հնարավոր վտանգի մասին: Դրանից անմիջապես հետո ճիշտ նույն կերպ է վարվել Թուրքիայի արտգործնախարարությունը, որը նույնպես հաղորդագրություն տարածելով, իր քաղաքացիներին զգուշացրել է ԱՄՆ ուղևորվելու վտանգների առնչությամբ:
ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններն էլ ավելի լարվեցին այն բանից հետո, երբ Թուրքիան հունվարի 19-ից սկսեց Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող, նրա աջակցությունը ստացող Սիրիայի քրդերի և «Սիրիայի դեմոկրատական միություն» կուսակցության դեմ հարձակումը, ապա արդեն հետևակով, տանկերով, զրահամեքենաներով և ավիացիայով ներխուժելով Սիրիա ու խորանալով այդ պետության տարածքում, Աֆրինում պատերազմ սկսեց նրանց դեմ:
ԱՄՆ-ի և Թուրքիայի լարվածությունը հասել է նույնիսկ այն աստիճանի, որ Թուրքիայի ԶԼՄ-ները և ակտիվիաստները մոտ 2 շաբաթ առաջ կոչ են արել արգելափակել Ինջիրլիքի ռազմաօդային բազան, դադարեցնել բազայի գործունեությունը: Ավելին. Անկարայում Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ կոչ են արել կրճատել ռազմական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ:
Մասնավորապես` Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փրինաչը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի կործանիչները Ինջիրլիքի բազայից են բարձրանում ու աջակցում Քուրդստանի բանվորական կուսակցությանը», ապա հավելել.«Մեր կուսակցությունն արդեն երկար տարիներ կոչ է անում արգելափակել Ինջիրլիքի բազան»:
Իր հերթին, Թուրքիայի Սոցիալիստական բանվորական կուսակցության ղեկավար Թուրգութ Քուչաքն ասել է. «Մշտապես հանդես եմ եկել Ինջիրլիքի ռազմաբազայի գործունեության դադարեցման և ամերիկացիների հեռացման կոչով»:
Սիրիայի քրդերի վրա Թուրքիայի զինուժի հարձակումից և առաջին կորուստներից անմիջապես հետո ԱՄՆ-ի իշխանություններն արձագանքելով Թուրքիայի պահանջին, խոստացել էին դադարեցնել քրդերին Միացյալ Նահանգների կողմից տրվող ռազմական օգնությունը, սակայն, այնուհանդերձ, շարունակել են օգնել:
Թուրքիայի փախվարչապետ Բեքիե Բոզդաղն այս կապակցությամբ ասել է. «Առ այսօր այն, ինչ ԱՄՆ-ի պաշտոնատարները խոստացել են, սուտ է եղել», ապա ընդգծել. «Ամերիկացիները ոչ միայն պետք է անհապաղ լքեն Սիրիայի հյուսիսային շրջանները, այլև պետք է հետ վերցնեն սիրիացի քուրդ զինյալներին տրամադրած սպառազինությունը»:
Իսկ, ահա, օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել քուրդ աշխարհազորայիններին աջակցելն ու պաշտպանելը` սպառնալով, որ հակառակ պարագայում Թուրքիան կդադարեցնի ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները:
«Մենք արդեն ոչ թե ինչ-որ խոստումների ենք սպասում ԱՄՆ-ի կողմից, այլ գործողությունների` Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, քանի որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները կրիտիկական վիճակում են։ Մենք կամ նորմալացնում ենք հարաբերությունները, կամ դրանք վերջնականապես կվատանան»,- ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ ասել է Չավուշօղլուն։
Թուրքական «Անատոլու» գործակալության հաղորդման համաձայն, Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները չափազանց զգայուն վիճակում են,դրանք կարող են սառեցվել կամ բարելավվել:
Նշելով, որ ամերիկյան զինվորականներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատճառաբանությամբ են աջակցում քրդերին, Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Սակայն, նրանք նույնիսկ ԻԼԻՊ-ի շրջաններին չեն մոտեցել»:
Ավելի վաղ Չավուշօղլուն ամերիկացի զինվորներին Մանբիջից դուրս գալու կոչեր էր ուղղել, որպեսզի նրանք պատահականորեն չընկնեն թուրքական զինուժի հարվածների տակ, ինչին հակադարձելով, Պենտագոնից հայտնել էին, որ նման մտադրություն չունեն: Գրեթե նույն ժամանակ խոսելով Սիրիայում նախապատրաստվող ռազմական նոր գործողության մասին, Մանբիջի քրդերի վրա հարձակվելու Թուրքիայի մտադրության մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մասնակցելով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովին ու խոսելով Սիրիայում պաշտոնական Անկարայի հետագա ծրագրերի մասին, նա, ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի, ասել է.
«Մենք Սիրիայի հետ ունենք 911 կիլոմետրանոց սահման: Մինչ հիմա մաքրել ենք 700 կիլոմետրը: Մենք կանգնած ենք ահաբեկչական կազմակերպությունների կրակի դիմաց: ԱՄՆ-ն դա չգիտի՞, չի տեսնո՞ւմ: Օբաման էլ մեզ հետ ճիշտ չխոսեց: Թրամփն էլ է նույն ճանապարհով գնում: Լավ, իսկ ինչ է, ո՞ւմ եք այստեղ բերել: Սիրիայի քրդական ուժերի՞ն, PKK-ի՞ն: Հետո էլ ասում եք, թե Մանբիջ չմտնեք: Տո՛ մենք գալու ենք Մանբիջ, որպեսզի այն վերադարձնենք դրա իսկական տերերին»:
Էրդողանը մոտ տասն օր առաջ հայտարարել է նաև, որ Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններն ուղղված են Բաշար Ասադի վարչակարգի, Թուրքիայի և Իրանի դեմ: Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին կոչ է արել իր զինուժը դուրս բերել Մանբիջի տարածքից: 
Թուրքիայի նախագահը հրաշալի գիտակցում է, որ առանց Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում քուրդ զինյալների հարցը լուծելու, բավարարվելով այդ գործողությունը սոսկ Աֆրինում իրագործելով, Թուրքիան բնավ չի լուծելու Սիրիայում իր առջև դրած խնդիրը: Չնայած մեծաթիվ զինծառայողների և ռազմական տեխնիկայի կորստին, չի զրոյացնելու կամ գոնե նվազեցնելու Սիրիայի հյուսիսից իրեն սպառնացող քրդական վտանգը, վերջին հաշվով, տապալելու է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ավելին` այս պահի դրությամբ Սիրիայում ավելի քան 1000 քուրդ սպանելուց հետո, Թուրքիայի զինծառայողներին ու բնակչությանը դնելու է Սիրիայում ԱՄՆ-ի օգնությամբ գնալով զորացող և ավելի լուրջ ուժ դարձող քրդերի ցասման ու վրիժառության կիզակետում:
«Եթե ԱՄՆ-ը քուրդ աշխարհազորայինների դեմ անհրաժեշտ քայլերի չդիմի, ապա մենք այլ վայրերում, ինչպես, օրինակ, Մանբիջում անհրաժեշտ քայլերի ենք դիմելու»,- օրերս ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:
Չավուշօղլուի վերոնշյալ հայտարարությունը բավական համարձակ է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի հրամանատար, ԱՄՆ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Փոլ Ֆանքի այն զգուշացումից հետո, որ եթե Թուրքիայի զինվորականները փորձեն հարձակվել Մանբիջում գտնվող քրդերի վրա, ապա իրենք նույնպես շատ կոշտ պատասխան կտան: Սակայն, Թուրքիան նկատի ունենալով, որ չհարձակվելը շատ մոտ ապագայում իր պարտությունն է լինելու` Սիրիայի տարածքում քրդական պետության ստեղծման դեմը չառնելու, իր անվտանգության խնդիրը չլուծելու, հակառակը` այն ավելի մեծ սպառնալիքի տակ դնելու առումով, Մանբիջի վրա չհարձակվելու պարագայում ունի՞ այլընտրանք…  Եթե այո, ապա, կարծում ենք, դա ընդամենը մեկն է` բավարարվել Աֆրինում քրդերին կոտորելով և ողջ մնացածներին այդտեղից քշելով, որպես իր անվտանգության գոտի, օկուպացնել իրեն սահմանամերձ Սիրիայի տարածքները, իսկ քրդական պետության ստեղծման դեմն առնելու, Մանբիջում և այլուր քրդերի դեմ կռվելու և Սիրիայի մասնատում թույլ չտալու ծանր հոգսը թողնել Բաշար Ասադի վարչակարգին և այդ պետության դաշնակիցներին` Ռուսաստանին, Իրանին և Լիբանանի «Հըզբոլահ»-ին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական