Ֆլորիդայում սուգ Է. բոլոր պետհիմնարկների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը.«Արմենպրես»


Ֆլորիդայում սուգ Է. բոլոր պետհիմնարկների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը.«Արմենպրես»

  • 15-02-2018 11:34:23   | ԱՄՆ  |  Նշանավոր հայեր

Ֆլորիդայի նահանգի բոլոր պետական հիմնարկությունների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը ի հիշատակ Փարքլենդ քաղաքի դպրոցում հրաձգության զոհերի:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է նահանգապետ Ռիք Սքոթը: Մամուլիս ասուլիսը հեռարձակում Էին ԱՄՆ-ի մի քանի հեռուստաալիքներ: Նահանգապետն ընդգծել Է, որ «կարգադրել Է խոնարհել դրոշները Marjory Stoneman Douglas դպրոցում հրաձգության զոհերի հիշատակին»: Նա հայտնել Է, որ հեռախոսով խոսել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենի եւ երկրի իրավակարգի մարմինների ղեկավարների հետ: Նահանգապետը մտադիր Է գիշերն այցելել Փարքլենդում արտակարգ պատահարից տուժածներին: «Տեղի Է ունեցել իսկական չարիք: Մեր նահանգը բռնություն չի հանդուրժի»,- հավաստիացրել Է Սքոթը: Ֆլորիդայի գլխավոր դատախազ Պամելա Բոնդին խոստացել Է «փոխհատուցել ողբերգության զոհերի հուղարկավորման ծախսերը եւ ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել նրանց ընտանիքներին»: Նա հավելել Է, որ անձամբ Է վերահսկելու նյութական օգնության բաշխումը զոհերի հարազատներին ու տուժածներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 

 

 

Նոյյան տապան  -   Նշանավոր հայեր