«Հանուն Հայաստան պետության» ճակատը դատապարտում է համակարգի քաղաքային սպասավորների հերթական բռնությունը


«Հանուն Հայաստան պետության» ճակատը դատապարտում է համակարգի քաղաքային սպասավորների հերթական բռնությունը

  • 15-02-2018 19:28:08   | Հայաստան  |  Հասարակություն

Երևան քաղաքի 13.02.2018 ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության ավագանու անդամները Տարոն Մարգարյանի հրահանգով և քաղաքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ հարձակվեցին քաղաքական ակցիայի միջոցով քաղաքապետարանի անգործությունն ի ցույց դնելու փորձ անող «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների վրա և սեռական ոտնձգության, ֆիզիկական բռնության ու նվաստացման ենթարկեցին Մարինա Խաչատրյանին:
 
«Հանուն Հայաստան պետության» ճակատը դատապարտում է համակարգի քաղաքային սպասավորների հերթական բռնությունը ՀՀ քաղաքացիների նկատմամբ և իր զորակցությունը հայտնելով «Երկիր ծիրանի» կուսակցությանը՝ միաժամանակ նշում,  որ բացառապես միասնական պայքարով է հնարավոր հասնել համակարգի, հետևաբար նաև իրավիճակի փոփոխության մեր երկրում՝ վերջ դնելով գործող վարչախմբի սանձարձակություններին: 
 
«Հանուն Հայաստան պետության» ճակատ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն