«Իշխանությունների ստեղծած համակարգը սբոյ տվեց և միջադեպը կարող է օրինաչափություն դառնալ».Արայիկ Հարությունյան


«Իշխանությունների ստեղծած համակարգը սբոյ տվեց և միջադեպը կարող է օրինաչափություն դառնալ».Արայիկ Հարությունյան

  • 15-02-2018 13:57:58   | Հայաստան  |  Հասարակություն

Երեւանի ավագանու կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆայսբուքյան իր էջում գրել է.
 
«Նախօրեի միջադեպի մասին չէի արտահայտվել, որոշել էի կրքերը հանգստանան նոր:
 
Ի՞նչ տեղի ունեցավ երկու օր առաջ: Հերթական անգամ իշխանությունների ստեղծած համակարգը սբոյ տվեց, ու այս ամենն այդ համակարգի անգործության կամ լրջագույն սահմանափակումների հետևանքն է. կիրառված բռնությունն այդ սբոյի լավագույն ցուցիչն է:
 
Երկու բան պետք է արձանագրել՝
-ԵԾ անդամների դեմ այդ բռնությունները պետք է դատապարտվեն և մեղավորները կրեն լրջագույն պատասխանատվություն:
 
-Այս դեպքում քաղաքային իշխանություններն այլևս պետք է հետևություն անեն, շանս չունեն հետևություն չանելու, և հրաժարվեն քաղաքական ուժերի և քաղաքացիների առաջարկներն անհիմն "պասլատ" անելուց, այլապես փետրվարի 13-ի միջադեպը կարող է օրինաչափություն դառնալ»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն