Կբարելավվի խնամքի ծառայությունների որակը


Կբարելավվի խնամքի ծառայությունների որակը

  • 15-02-2018 16:40:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը սահմանել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը և փոփոխություններ, լրացում կատարել մի շարք որոշումներում: Հիմնավորման համաձայն, ՊՈԱԿ-ին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն է տրվում միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով:
 
Ըստ այդմ՝ նախարարության ենթակայության մի շարք ՊՈԱԿ-ներ, իրենց կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացումն ապահովելու համար, ներկայումս չեն կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեության այնպիսի տեսակներ, որոնք հիմնադրի որոշմամբ սահմանված չեն, սակայն առկա են դրանց արդյունավետ իրականացման համար օբյեկտիվ նախադրյալներ: Ընդունված որոշմամբ կապահովվի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների (Երևանի N 1, Նորքի, Գյումրու, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատներ, «Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոն և Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն) կողմից իրենց կանոնադրական նպատակների իրականացմանը և տվյալ կազմակերպության հնարավորություններին համապատասխան՝ ձեռնարկատիրական գործունեության տեսակներով զբաղվելու լիարժեք հնարավորություն, ինչը շահավետ կլինի նաև տնտեսապես և կստեղծի հավելյալ արդյունք խնամքի ծառայությունների որակը բարելավելու համար: 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների տեղակայման համար անհրաժեշտ  տարածքների տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Այդ նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվեն համապատասխան տարածքներ Սյունիքի,  Վայոց ձորի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի  մարզերում և Երևանում:  
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով ներկայացնել մասնավորեցման ընկերության կոլեկտիվին: Հիմնավորման համաձայն՝ ընկերությունն իրականցնում է օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանության, որոնման, հետախուզման և երկրաբանա-տնտեսագիտական գնահատման, ընդերքի օգտագործման հետ կապված հարաբերությունների կատարելագործման նպատակով նորմատիվ փաստաթղթերի մշակման, ինչպես նաև ՀՀ հանքահումքային հենքի վիճակի վերլուծության և նրա զարգացման հեռանկարների կանխատեսման աշխատանքներ: 
Մասնավորեցումը կնպաստի  ընկերության նորմալ գործունեության վերականգնմանը, պետբյուջեի մուտքերի ավելացմանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play