Մասիսի հիվանդանոցի լաբորատորիայի ոչ մի բուժաշխատող չի ազատվի աշխատանքից մինչ ստուգումների ավարտը.«Արմենպրես»


Մասիսի հիվանդանոցի լաբորատորիայի ոչ մի բուժաշխատող չի ազատվի աշխատանքից մինչ ստուգումների ավարտը.«Արմենպրես»

  • 15-02-2018 18:51:02   | Արարատի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մասիսի հիվանդանոցի ոչ մի բուժաշխատող չի ազատվի աշխատանքից մինչ թեյի գույնի համար մեզի անալիզի պատասխաններ գրելու դեպքի ուսումնասիրությունների ավարտը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը: «ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը ստուգումներ և ուսումնասիրություններ է անցկացնում դեպքի հետ կապված: Հետազոտությունների ավարտից հետո միայն պարզ կդառնան վերջնական արդյունքներն ու մանրամասները»,-ասաց տնօրենը: Լաբորատորիայի 15 բուժաշխատողից 8-ը ազատման դիմում էին ներկայացրել դեպքից հետո: «Սակայն աշխատողներից ոչ ոք չի ազատվել և դեռ չի ազատվի աշխատանքից մինչ հետազոտությունները չավարտվեն, և արդյունքները պարզ չդառնան: Ազատման դիմումը ներկայացրել էին փետրվարի 2-ին, սակայն դրանք ուժի մեջ են ընդամենը 3 աշխատանքային օր»,-նշեց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ բուժաշխատողներն անալիզը հաշվարկել են ոչ թե սարքով, այլ «աչքով»: Հարցին՝ դիմել է տնօրենն արդյոք իրավապահ մարմիններին, ասաց՝ փաստերի հիման վրա իրավապահ մարմիններն իրենք են գործ հարուցել: Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն էր հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան, իսկ իր արյունը, մի քանի մարդկանց արյան փոխարեն հանձնելով, ստացել էր տարբեր պատասխաններ: Ինչպես փաստել էր հիվանդանոցի տնօրենը՝ աշխատողներին ստուգելու դրդապատճառ էին եղել բազմաթիվ բնակիչների բողոքները: 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը