Կարեւորվել են խորհրդարանների աշխատակազմերի միջեւ շփումները եւ փորձի փոխանակումը


Կարեւորվել են խորհրդարանների աշխատակազմերի միջեւ շփումները եւ փորձի փոխանակումը

  • 15-02-2018 18:55:59   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տատյանա Վորոնովայի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: 
 
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատակազմերի ստորաբաժանումների միջեւ ուղղակի կապերի անհրաժեշտությանն ու համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են սերտ փոխգործակցությունը եւ փորձի փոխանակումը մասնավորապես խորհրդարանական վերահսկողության եւ տեղեկատվական-վերլուծական հմտությունների զարգացման համատեքստում: Անդրադարձ է կատարվել աշխատակազմերի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրերին:
Կողմերն առաջիկայում աշխատանքային տարբեր ձեւաչափերով համագործակցելու եւ միմյանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն