Սպանդանոցային մորթի պահանջը հուլիսի 1-ից պարտադիր կլինի ամբողջ հանրապետությունում


Սպանդանոցային մորթի պահանջը հուլիսի 1-ից պարտադիր կլինի ամբողջ հանրապետությունում

  • 15-02-2018 19:40:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի, նիստում ընդունել է կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը հստակեցնող որոշում՝ հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքում վերջերս ամրագրված դրույթը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2017թ. ընթացքում ինտենսիվ աշխատել է տնտեսվարողների հետ՝ հանդիպումների, պարզաբանումների, ծանուցումների միջոցով տեղեկացնելով սպասվող փոփոխության մասին:
 
Արդյունքում նախատեսվում է `
 
բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերքի շրջանառություն,
կենդանական ծագման մթերքի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն