Գործազրկության և զբաղվածության մակարդակը. 2017-ի 3-րդ եռամսյակի տվյալները հայտնի են


Գործազրկության և զբաղվածության մակարդակը. 2017-ի 3-րդ եռամսյակի տվյալները հայտնի են

  • 16-02-2018 10:38:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

past.agency Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում հրապարակվել է նախորդ տարվա 3-րդ եռամսյակում գրանցված գործազրկության և զբաղվածության մակարդակների վերաբերյալ ցուցանիշները:
 
2017թ երրորդ եռամսյակում հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը 2016 թվականի համեմատ նվազել է՝ կազմելով 16,5 տոկոս: 2016թ. այդ ցուցանիշը կազմել է 18 տոկոս:
 
Past.am-ը ԱՎԾ տվյալներից տեղեկանում է, որ 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 76 700 մարդ: 2016 թվականի համեմատ այս ցուցանիշը ևս նվազել է՝ 2016թ. այն կազմել է 79 200 մարդ: 
 
Ինչ վերաբերում է 2017թ. զբաղվածության մակարդակին, ապա անցած տարվա երրորդ եռամսյակում այն կազմել է 52,9 տոկոս: 2016 թ. համեմատ այս ցուցանիշն ավելացել է: 2016 թ. զբաղվածության մակարդակը կազմել էր 50 տոկոս: 
2017թ. 3-րդ եռամսյակում զբաղվածների ցուցանիշը կազմել է 1032 800 մարդ, իսկ  2016 թվականին՝ 1006 200:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play