Փետրվարի 5-11-ն քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 129 հեռախոսազանգ
16-02-2018 11:15:42 | Հայաստան | Հասարակություն
Փետրվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 129 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 108-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 21 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 45 հեռախոսազանգ, որոնցից 38-ին լուծում է տրվել, իսկ 7-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: