Արա Բաբլոյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը


Արա Բաբլոյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը

  • 16-02-2018 11:34:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հաշվի առնելով, որ 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը եւ մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները, ուստի Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովին առաջարկել է Հրայր Վարդանի Թովմասյանի թեկնածությունը:
 
-- 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
  ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն