Հանրապետությունից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

16-02-2018 16:37:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Ս․թ․ փետրվարի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8043 տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն (շուրջ 9000 տոննա), նաև Վրաստան, Բելառուս, ԱՄԷ և Ռումինիա: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 


Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից