Փհենչհան-2018.Հայաստանը ներկայացնող դահուկորդ Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը


Փհենչհան-2018.Հայաստանը ներկայացնող դահուկորդ Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը

  • 16-02-2018 17:57:00   | Կորեա  |  Սպորտ

ՀԱՕԿ Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից Միքայել Միքայելյանը հանդես եկավ դահուկավազքի 15 կմ ազատ ոճ մրցաձեւում:
 
Միքայելյանը գրանցեց 39:01.4 արդյունքը եւ զբաղեցրեց 83-րդ հորիզոնականը: Օլիմպիական չեմպիոն դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոնյան (33:43.9)
 
Սա Միքայելյանի վերջին մրցելույթն էր Փհենչհան-2018-ում: Հայաստանի մրցելույթները կեզրափակի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նա հանդես կգա փետրվարի 22-ին:
 
 
 
Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի
Նոյյան տապան  -   Սպորտ