«Ես ամեն օր գիրք եմ նվիրում, որովհետև դրանք չեն վաճառվում». Վահագն Սարգսյան (տեսագրություն)
19-02-2018 12:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Փետրվարի 19-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ։
Թեման՝ «Գրի և գրքի նկատմամբ հասարակական ներկայիս վերաբերմունքը, որքանո՞վ է այսօր պահանջված գիրքը և ո՞րն է նրա դերը, ժամանակակից գրականության որակն ու բովանդակությունը, ընթերցանության ընդհանուր պատկերը և ազգային առանձնահատկությունները, գրքի շուկան և ոլորտին առնչվող պետական, հասարակական և մասնավոր կազմակերպությունների համագործակցությունը, հրատարակչությունների, գրախանութների, գրադարանների ու դպրոցների դերը ընթերցանության մակարդակի բարձրացման գործընթացում, ոլորտի հրատապ խնդիրներն ու իրավիճակի շտկման ուղիները»։