Հարգանքի տուրք նաև Մոնթեին


Հարգանքի տուրք նաև Մոնթեին

  • 18-02-2018 17:31:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ այսօր` փետրվարի 18-ին, Արցախում հարգանքի տուրք մատուցեց նաև Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին (Ավո)` այցելելով Արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթեի` Մարտունիում գտնվող հուշակոթողին:
 
Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց, որ Մոնթեն ուղերձ է տվել` գնալ դեպի Արարատ, և ասաց, որ դեպի Արարատ մենք ճամփա ենք ընկել դեռ 30 տարի առաջ, երբ սկսեցինք Արցախյան շարժումը: 
 
Կուսակցության նախագահը շեշտեց, թե Արցախից է Արարատը ամենամոտ, ապա կոչ ուղղեց` դեպի Արարատ, դեպի հայկական մեծ ընդվզում:
 
 
 «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
18 փետրվարի 2018 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն