ԱԻՆ-ում փետրվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 254 դեպք


ԱԻՆ-ում փետրվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 254 դեպք

  • 19-02-2018 11:07:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

  ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 254 դեպք, որից 109-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 104 կենցաղային կանչ,  53 հրդեհ, 36 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 59 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյուքում՝ փրկվել 3 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 23 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 48 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 27 տրանսպորտային միջոց: 
 
Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն