«Նաիրիտ» գործարանում արտադրությունը նախատեսվում է վերսկսել<br /> օգոստոսի երկրորդ կեսին<br />


«Նաիրիտ» գործարանում արտադրությունը նախատեսվում է վերսկսել
օգոստոսի երկրորդ կեսին

  • 28-07-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարից հետո նախատեսվում է գործարանում արտադրությունը վերսկսել օգոստոսի երկրորդ կեսին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը: Նրա խոսքերով, գործարանում ներկայումս ընթանում են վերանորոգման եւ վերագործարկման աշխատանքներ: Վերանորոգման աշխատանքներն ընթանում են ոչ միայն հրդեհից տուժած արտադրամասում, այլեւ ամբողջ գոծարանում: Այդ աշխատանքների համար ընդհանուր առմամբ կծախսվի մոտ 150 հազար ԱՄՆ դոլար: Ա.Հարությունյանը նշեց, որ գործարանում եղել է պահեստավորված արտադրանք, որն էլ իրացվում է արտադրության դադարի փուլում: Ըստ նրա, աշխատանքների դադարից հետո գործարանը որեւէ շուկա չի կորցրել, արտադրանքն էլ իրացվել է պահանջարկի չափով: Անդրադառնալով քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի պատճառներին, Ա.Հարությունյանը նշեց, որ քննչական մարմինները դեռեւս ճշտում են դրանք: «Մինչեւ նրանք պաշտոնապես չհրապարակեն իրենց եզրակացությունը եւ այն չհամեմատվի ստեղծված հանձանաժողովի արդյունքների հետ, մենք որեւէ բան ասել չենք կարող»,- նշեց Ա.Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն