Աթլետ Լեւոն Աղասյանը ճանաչվել է Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող


Աթլետ Լեւոն Աղասյանը ճանաչվել է Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող

  • 19-02-2018 14:35:18   | Թուրքիա  |  Սպորտ

ՀԱՕԿ Ստամբուլում անցկացվեց աթլետիկայի Բալկանյան երկրների մեծահասակների ձմեռային 23-րդ առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի հավաքականի 11 մարզիկ:

 
Եռացատկորդ Լեւոն Աղասյանը 16 մ 35 սմ արդյունքով ոսկե մեդալ նվաճեց՝ գերազանցելով Բուլղարիայի ներկայացուցիչներին: 23-ամյա կապանցին ընթացիկ մրցաշրջանում հասցրել է հաղթել նաեւ Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում:
 
Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում դարձել է բրոնզե մեդալակիր:
 
Լուսանկարը՝ Լեւոն Աղասյանի անձնական արխիվից
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play