Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների


Քաղաքապետը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների

  • 19-02-2018 16:26:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել  է, որ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում կայացել  է  մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանը և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում վարչական շրջանների պատասխանատուներին բաժանվել են համապատասխան ուղեցույցները, որոնցում հնարավորին մատչելի ներկայացված են քաղաքաշինական տարբեր փաստաթղթեր ստանալու ընթացակարգերը: Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի մոտ կայացած խոհրդակցությանն էլ, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018թ. միջոցառումների ծրագրի նախագիծը, քաղաքապետարանի կողմից ներկայացվել է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, հստակեցվել է նաև 2018թ. ծրագիրը:
 
Կարևորելով գործարար միջավայրի բարելավման համար վերոնշյալ  գործընթացի հեշտացումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այդ նպատակին կարելի է հասնել միայն ոլորտի պատասխանատուների ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ: Երևանի քաղաքապետը նաև հանձնարարել է գործընթացում ներգրավել համապատասխան շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին և ներդրողներին:
Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանն էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է երկարաժամկետ ներդրումային նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը զուգահեռ, վարչական շրջանների հետ միասին, ներդրումային ծրագրեր մշակել նաև ըստ վարչական շրջանների:
 «Ակտիվացրեք ներդրողների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը  և ըստ վարչական շրջանների նույնպես կազմեք ներդրումային ծրագրեր:  Մենք հստակ պետք է իմանանք, թե ո՞ր վարչական շրջանում ներդրումային ինչպիսի՞ հնարավորություններ կան, որպեզի ներդրողներին և շահագրգիռ անձանց ուղղորդենք դեպի վարչական շրջաններ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր և առաջարկներ: Օգտագործեք նաև  հնարավոր բոլոր հարթակները` այդ  ծրագրերը ևս շահագրգիռ կազմակերպություններին պատշաճ ներկայացնելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն