Նախապատրաստական աշխատանքներ` մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ


Նախապատրաստական աշխատանքներ` մայրաքաղաքի ջրային կառույցների գործարկման ուղղությամբ

  • 19-02-2018 17:00:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարել է գույքագրել և վերսկսել մայրաքաղաքի վարչական շրջանների   փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման ու նորոգման աշխատանքները: Հանձնարարվել է ձեռնարկել նաև անհրաժեշտ միջոցներ՝ մայրաքաղաքի տարածքում աղբամանների քանակն ավելացնելու և  անհրաժեշտության դեպքում հները նորերով փոխարինելու  ուղղությամբ:   
 
Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանն ու Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Ջրային կառույցներ» ընկերությանը հանձնարարվել է աշխատանքներ տանել մայրաքաղաքի շատրվանների ու ջրային մյուս կառույցների գործարկման նախապատրաստման ուղղությամբ:
Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համատեղ սկսել մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն