Պաշտպանի աջակցությամբ ընկերությունն իրականացրել է դիտահորերի մաքրման և վերանորոգման աշխատանքներ


Պաշտպանի աջակցությամբ ընկերությունն իրականացրել է դիտահորերի մաքրման և վերանորոգման աշխատանքներ

  • 19-02-2018 19:03:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից չվերանորոգված դիտահորի խնդրի մասին մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ:
 
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի ղեկավարի հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կենտրոնին կից դիտահորը չվերանորոգելու պատճառով կեղտաջրերը հաճախ խոչընդոտում են երեխաների վերականգնողական գործընթացը: Հետևաբար հարկադրված են լինում ժամանակավոր մաքրության համար պարբերաբար վճարումներ կատարել։
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն Հալաբյան 59 շենքի մոտ իրականացրել է թվով 5 դիտահորերի մաքրման և կոյուղագծի պրոֆիլակտիկ լվացման աշխատանքներ, ինչպես նաև կատարել է 2-րդ մուտքի դիմաց գտնվող դիտահորի վերանորոգում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play