ՀՀ արտգործնախարարը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ


ՀՀ արտգործնախարարը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ

  • 20-02-2018 13:19:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել։ Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։
 
Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության  հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն