Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար»


Տարոն Մարգարյան. «Մեր ծրագրերը հավակնոտ են, և մեր թիմն ունի բավարար կամք ու վճռականություն՝ դրանք իրագործելու համար»

  • 20-02-2018 18:12:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի վարչական շրջանների ղեկավարները շարունակում են Երևանի քաղաքապետին զեկուցել կատարված աշխատանքների և նախատեսված ծրագրերի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր ներկայացվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները: 
 
Վարչական շրջանի ղեկավար Արթուր Ստեփանյանը, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները, քաղաքապետին զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի բարեկարգման, հանգստի գոտիների ստեղծման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, կանաչ տարածքների ու ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ: Որպես 2017թ. ձեռքբերում վարչական շրջանի ղեկավարն առանձնացրել է համայնքային ծրագրերով ու մասնավոր հատվածի կողմից իրականացված մի շարք ծրագրեր, այդ թվում նաև այնպիսիք, որոնք կարևոր դերակատարում են ունեցել բնակիչներին մատուցվող առողջապահական ծառայությունների որակի բարձրացման հարցում: Մասնավորապես հարմարավետ պայմաններ են ապահովվել և նոր ու ժամանակակից բժշկական սարքավորումներով համալրվել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան, «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը, վերաբացվել է տարածաշրջանում միակ պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր մասնաշենքը, ինչպես նաև շահագործման է հանձնվել գերժամանակակից սարքավորումներով համալրված ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնը, ներկայումս էլ ընթացքի մեջ են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի երկու մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play