ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա


ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

  • 20-02-2018 18:20:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա: 
Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցում է փետրվարի 19-ից 22-ը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվող «Մարտական եղբայրություն-2018» համատեղ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում կայանալիք հետախուզական ստորաբաժանումների «Որոնում», «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների նախապատրաստման և անցկացման առաջին շտաբային բանակցություններին: 
 
Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի նաև ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2019թ. պլանի, ինչպես նաև մինչև 2025թ. ընկած ժամանակահատվածում Հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների պատրաստության համատեղ միջոցառումների ցանկի նախագծերի քննարկմանը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play