Ղարաբաղյան շարժման իրական խնդիրը մեկ բառով «Միացում»-ն էր, և «Միացման» օրակարգը երբևէ չպետք է վերանա մեր իրականությունից (տեսանյութ)


Ղարաբաղյան շարժման իրական խնդիրը մեկ բառով «Միացում»-ն էր, և «Միացման» օրակարգը երբևէ չպետք է վերանա մեր իրականությունից (տեսանյութ)

  • 20-02-2018 18:52:26   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ղարաբաղյան շարժման իրական խնդիրը մեկ բառով «Միացում»-ն էր, և «Միացման» օրակարգը երբևէ չպետք է վերանա մեր իրականությունից: 
 
Այս մասին փետրվարի 20-ին՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի  կապակցությամբ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:
 
Ըստ նրա՝ հայ ժողովրդի երազած «Միացում»-ը պետք է ոչ միայն դե ֆակտո լինի, այլև դե յուրե: 
 
«Այսօր Արցախը հայկական է և պետք է պահպանվի այդպես, բայց Արցախը կարող է գոյատևել, եթե կա հզոր Հայաստան: Այստեղ պետք է գիտակցենք, որ այս պահի դրությամբ մեր առջև դրված է նոր մարտահրավեր՝ պետականաշինության, հզոր երկիր ձևավորելու, որի հզորությունը թույլ կտա լուծել խնդիրը, այլ ոչ թե նայել, թե դա ում դուրը կգա, կամ չի գա»,- ընդգծեց Թ. Պողոսյանը: 
 
Վերջինս ցավով արձանագրեց, որ ներկայումս հայ հասարակությունը միավորվելու փոխարեն պառակտվում է: 
 
Թևան Պողոսյանի խոսքերով, եթե հայությունը ցանկանում է Ղարաբաղյան շարժման տարելիցը նշել ևս 300 և 3000 տարի հետո, ապա պետք է բոլորը գիտակցեն, որ ծառայում են ոչ թե անձնական բարեկեցությանը, այլ պետականաշինության կառուցմանը և ապագա սերունդներին դաստիարակելուն: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն