Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ է տարել


Հոկեյի «Արարատ» ակումբը երկու հաղթանակ է տարել

  • 21-02-2018 17:58:05   | Բելոռուս  |  Սպորտ

ՀԱՕԿ Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում  երկու հանդիպում անցկացրեց եւ երկուսում էլ հաղթանակ տարավ:

 
Հայաստանցի հոկեյիստները «Վիտեբսկ-2-ի» հետ արտագնա խաղում առավելության հասան 8:3 հաշվով (առաջինումհաղթել էր բելառուսական թիմը՝ 5:2): Այնուհետեւ մեր թիմը կրկին հյուրընկալվելիս հաղթեց Լիտվայի «Էներգիային»՝ 6:4:
 
Այսօր «Արարատը» երկրորդ հանդիպումը կանցկացնի  «Էներգիայի» հետ: Սա կանոնավոր առաջնության վերջին խաղն է:
 
«Արարատը» 51 խաղից հետո 89 միավորով 14 թիմերի մեջ յոթերորդ տեղն է զբաղեցնում: Լավագույն ութ թիմերը կխաղան փլեյ-օֆֆում:
 
 
 
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ
Նոյյան տապան  -   Սպորտ