Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել․ «Արմենպրես»


Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել․ «Արմենպրես»

  • 21-02-2018 20:09:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ զինված ուժերի զինծառայող Ստեփան Ստեփանյանը փետրվարի 12-ին մահացել է զինվորական հոսպիտալում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
 
«Զինծառայողը եղել է հոսպիտալում, վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ արձանագրվել է մահը»,- ասաց Հովհաննիսյանը:
 
ՊՆ խոսնակը չանդրադարձավ զինծառայողի մահվան պատճառներին՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունը,մահվան հանգամանքները պարզվում են:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play